Օլիմպիական չեմպիոն Պավել Դացյուկը 4,5 միլիոն դոլարով վաճառում է առանձնատունն ԱՄՆ- ում (Լուսանկարներ)
Օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն, Սթենլիի կրկնակի գավաթակիր Պավել Դացյուկը վաճառքի է հանել առանձնատունն ամերիկյան Միչիգանում։
«Դետրոյթի» նախկին խաղացողը պալատ հիշեցնող տունը գնահատել է 4,5 միլիոն դոլար, հաղորդում է Detroit Free Press-ը։
Այժմ ռուսական «Ավտոմոբիլիստը» ներկայացող 41-ամյա Դացյուկը 2001-2016 թվականներին խաղացել է Հոկեյի ազգային լիգայում եւ «Դետրոյթ Ռեդ Ուինգզի» հետ Սթենլիի գավաթը նվաճել է 2002-ին եւ 2008-ին։