10 հայտնիներ, ովքեր հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում
1. Արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն
2011թ ապրիլի 29-ին տեղի ունեցած հարսանիքի շնորհիվ արքայական զույգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս հարսանիքը ամենաշատ հեռարձակվող իրադարձությունն է եղել աշխարհում:
2. Ջոնի Դեփ
Դեփը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաշատ վարձատրվող դերասան: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում դերասանը վաստակել է 75 մլն դոլար:
3.Սանդրա Բալոք
Ամենաշատ վարձատրվող դերասանուհին, ով մեկ տարվա ընթացում վաստակել է 56 մլն դոլար, ևս Գինեսի ռեկորդների գրքում է:
4. Ջոնա Ռոուլինգ
Առաջին գրող-միլիարդատերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, ամենաշատ վաճառված գրքերի շնրհիվ: Հարի Փոթերի հեղինակը 400 մլն գիրք է վաճառել ողջ աշխարհում:
5. Հյու Լորի
«Բժիշկ Հաուսը» սերիալի դերասանը, մեկ սերիայի համար վաստակում է 400 հազար դոլար: Լորին ամենաշատ վարձատրվող հեռուստատեսային դերասանն է:
6. Րիհաննա
Երգչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, մեկ տարվա մեջ նա ձայնագրել է միանգամից հիթ դարձած 4 սինգլ` "Rude Boy", "Love The Way You Lie", "What's My Name?" և "Only Girl".
7. Ջասթին Բիբեր
Երգիչը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել, այն բանից հետո, երբ 2011թ փետրվարին նրա "Baby" տեսահոլովակը համացանցում հավաքեց 463 միլիոն դիտում:
8. Լեդի Գագա
Գագան համացանցի ամենահայտնի աստղն է: Երգչուհու միկրոբլոգն ունի 40 մլն-ից ավել հետևորդ:
9. Մադոննա
Երգչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում մի քանի անգամ: 2000թ «Էվիտա» ֆիլմում Մադոննայի հերոսուհին զգեստափոխվեց 85 անգամ, սա կինոպատմության մեջ գրանցված ամենաշատ զգեստափոխությունն էր: Իսկ 2011-ին Մադոննան ճանաչվեց մոլորակի ամենաբարձր վարձատրվող երգչուհին:
10. Մայքլ Ջեքսոն
Սահմանել է մի քանի համաշխարհային ռեկորդ: Նրա "Thriller" ալբոմը մինչև այժմ աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմն է, նա մեկ տարվա ընթացքում ամենաշատ «Գրեմմի» ստացած երգիչն է, ամենաբարձր վարձատրվող փոփ երգիչը: Իսկ Ջեքսոնների ընտանիքը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես շոու բիզնեսի ամենահաջողակ ընտանիք: