Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Իրակլի Գարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են իրավապահ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հետագա անելիքները: Այս մասին գրում է Ռեգնումը:
Վրաստանի ՆԳ նախարարը կհանդիպի նաև Թուրքիայի Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Մեհմեթ Քըլըչլարի հետ, ինչպես նաև կայցելի Ազգային ոստիկանության ակադեմիա` ծանոթանալու ուսումնական հաստատության գործընթացին: Իրակլի Գարիբաշվիլիի այցը Թուրքիա կավարտվի օգոստոսի 29-ին: