Պենտագոնում հանձնարարվել է վերլուծել օտարերկրյա զինծառայողներին ստուգելու գործընթացը ԶՈՒ բազայում հրաձգությունից հետո
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարգադրել է զինված ուժերին վերլուծել օտարերկրյա զինծառայողներին ստուգելու ընթացակարգը Ֆլորիդայի Ռազմածովային ուժերի բազայում հրաձգությունից հետո, որի հետեւանքով եղել են զոհեր, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Նրա խոսքով՝ անցած ուրբաթ ռազմաբազայում երեք մարդու սպանությունից կարճ ժամանակ անց նա խնդրել է անցկացնել «ԱՄՆ ժամանող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգման գործընթացը»:
ՀԴԲ-ն հայտնել է, որ հրաձիգը՝ Սաուդյան Արաբիայի Թագավորական ռազմաօդային ուժերի լեյտենանտ 21-ամյա Մոհամեդ Ալշամրանին, Պենսաքոլի Ռազմածովային ուժերի բազայում ծովային ավիացիայի հրամանատարության դպրոցի ունկնդիր էր: ՀԴԲ-ն չի պարզել Ալշամրանիի գործողությունների շարժառիթը:
Զոհվածները նույնպես ամառային դպրոցի ունկնդիրներ էին՝ 23-ամյա Էնսին Ջոշուա Քալեբ Ութսոնը Քոֆիից, Ալաբամա, 19-ամյա շարքային Մոհամեդ Սամեհ Հայթը Սենթ Փիթերսբերգից, Ֆլորիդա, եւ 21-ամյա շարքային պրակտիկանտ Քեմերոն Սքոթ Ութլթերսը Ռոչմոնդ Հիլից, Ջորջիա:
Իշխանությունների հաղորդմամբ՝ հրաձգության հետեւանքով ութ մարդ է վիրավորվել:
Հրաձիգն սպանվել է դեպքի ընթացքում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի օր առաջ նա կազմակերպել էր երեկույթ, որի ժամանակ ցույց էր տվել հյուրերին ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների տեսանյութեր: Հաղորդվում է, որ նրա հյուրերից առնվազն մեկը տեսախցիկով նկարահանել էր ուրբաթ օրը տեղի ունեցած հրաձգությունը:
Սաուդյան Արաբիայից մի քանի ունկնդիրներ բերման են ենթարկվել հարցաքննության նպատակով: