Եկատերինբուրգում ցուցահանդեսի ժամանակ մերկ կանանց նկարները ծածկել են կպչուն թղթերով
Ուրալի մայրաքաղաքում ընթացող «ԱՐԹ Եկատերինբուրգ» գեղանկարչության եւ գրաֆիկայի ցուցահանդեսի կազմակերպիչները կպչուն թղթերում ծածկել են կանանց մարմինների ինտիմ մասերը, որոնք պատկերված են որոշ նկարներում, հաղորդում է URA.RU-ն:
Ինչպես պատմել է գործակալությանը միջոցառման տնօրեն Անդրեյ Սենիկովը, մերկ մարմինները ծածկել են ժամանակավորապես եւ միայն երկու նկարների դեպքում, սակայն սոցիալական ցանցերում տեղադրված նկարներում երեւում է, որ թղթերով ծածկված նկարները շատ ավելին էին: Դեկտեմբերի 8-ի դրությամբ նկարներից թղթի թերթիկները հանվել էին:
Սենիկովը պարզաբանել է, որ ինտիմ մասերը ծածկել են երեխաների հետ այցելող ծնողների խնդրանքով: «Յուրաքանչյուր ծնող ցենզուրայի իր զգացումն ունի,-նշել է նա:-Որեւէ կոնֆլիկտ չի եղել»: