Մինիմալ շպար, տաք մուշտակ․ Լուսինե Թովմասյանի կիրակնօրյա կերպարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։
Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է մեքենայի մեջ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարում կրում է բաց երանգի տաք մուշտակ, նա նուրբ շպարով է․ բալագույն շրթներկ, թեթեւ ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․ «Գժական կիրակի»։