Հայրիկյանի մահափորձից հետո, 20 միլիոն դրամ տվեց պետությունը, իսկ արմավիրցի գյուղացուն՝ դրանից 1000 անգամ քիչ
Արմավիրի մարզում կարկուտից տուժածների օգնության հիմնադրամը մոտ մեկ շաբաթ է սկսել է գումարների բաշխումը: Հանգանակված 240 միլլիոն դրամով փորձելու են լուծել կարկուտից 25 միլլիարդ դրամի կորուստներ ունեցած գյուղացիների խնդիրները: Եթե պարզ հաշվար անեն, ըստ որի այդ 240 միլիոնը պետք է բաշխվի Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքների շուրջ 13 հազար գյուղացիական տնտեսությունների միջև, ապա ստացում է, որ միջինը 20 հազար դրամից քիչ փոխհատուցում են ստանալու մարդիկ:
Мое государство меня бережет-ն այս դեպի համար ասված չէ, որովհետև տվյալ պարագայում ավելի լավ էր ընդհանրապես հրաժարվեին օգնություն տրամադրել, քան կրկեսային հանգանակություն կազմակերպեին, օրը հարյուր անգամ լրատվականներով փիառեին ամեն մի 1000 դրամ տվողին, իսկ վերջում էլ, մի քանի հազար դոլար վնաս կրած գյուղացուն հանեին ու 50 դոլար տային:
Մյուս կողմից, ակամայից հիշում ես, թե ինչ լավ բանն է անկախության սիմվոլ լինելը: Հայրիկյանի խիստ կասկածելի մահափորձից հետո, սիմվոլին 20 միլլիոն դրամ տվեց պետությունը, իսկ արմավիրցի գյուղացուն՝ դրանից 1000 անգամ քիչ...
Գևորգ Ալեքսանյան. Ֆեյսբուք