«Սիրում եմ ձմեռը, բայց հենց հիմա ոնց որ ուզում եմ ամառ»․ Սոֆի Մխեյանի լուսանկարն ու հումորային գրառումը
Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է սպիտակ շապիկ, ջինսե ժիլետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ոճային ակնոցը։ Սոֆին կադրին կից կատակել է՝ գրելով․ «Սիրում եմ ձմեռը), բայց հենց հիմա ոնց որ ուզում եմ ամառ))) ինչ անեմ։ Տոմս ու թռիչք դեպի տաք երկներ) թե մեքենա և ուղիղ՝ Ծաղկաձոր», ապա հեշթեգում նշել #չկողմնորոշվածը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Երգչուհին բաց գույնի տաբատ էր կրում, վանդակավոր վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Լուռ․․․ եմ»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել էր Սոֆի Մխեյանը։