«Դու կրկին մե՞րկ ես»․ Լոբոդան՝ Լոլիտայի հանդերձանքի մասին (Լուսանկար)
Սվետլանա Լոբոդան Instagram-ի իր հետեւորդներին ու երկրպագուներին ցույց է տվել, թե ինչ է կանանց ընկերությունը: Երգչուհին սոցցանցում հրապարակել է լուսանկար եւ հոլովակ, որում լրագրողների առջեւ կերպարանք է ընդունում Լոլիտա Միլյավսկայայի հետ։ Այս ամենը նկարահանվել է Մոսկվայում՝ «Песня года» համերգի ժամանակ:
Դատելով տեսանյութից՝ արտիստուհիներն անչափ ուրախ են միմյանց տեսնելու համար։ Առանց ամաչելու նրանք ջերմորեն գրկախառնվում են եւ սկսում միմյանց հարցնել, թե ինչպես են իրենց գործերը։
«Դու կրկին մե՞րկ ես», - նայելով Լոլիտայի հագուստին հեգնական տոնով ասում է Լոբոդան։
«Դե կա մարդ, ումից սովորում եմ», - պատասխանում է Միլյավսկայան՝ մատնանշելով Լոբոդային։
Միջոցառմանը Սվետլանա ներկայացել է հերթական տպավորիչ կերպարով։ Նա կրում էր մեքսիկական ոճով էպատաժային զգեստ․ կարճ կիսատաբատ, երկարաճիտներ, փարթամ ուսերով տոպ-բաճկոն։ Նրա կերպարի վառ դետալը մեքսիկական գլխարկն էր։