Պենտագոնի ղեկավարը հերքել է 14 000 ամերիկացի զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին լուրը
Պենտագոնի ղեկավարը հերքել է Իրանին հակազդելու համար Մերձավոր Արեւելք 14 000 լրացուցիչ ամերիկյան զինծառայողներ ուղարկելու մասին լուրը:
«Դրանք կեղծ լուրեր են»,-հայտարարել է Մարկ Էսփերը ԶԼՄ-ներում համապատասխան հայտարարությունները մեկնաբանելիս՝ հավելելով, որ տեղյակ չի դրանց աղբյուրի մասին:
«Այս տարվա մայիսից մենք ուղարկել ենք 14 000 զինծառայողներ: Սակայն այժմ ես չեմ դիտարկում այդ տարածաշրջանում որեւէ այլ խոշոր ավելացումներ»,-ասել է Էսփերը: «Այդուհանդերձ, մենք ամեն օր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արեւելքում, Կորեական թերակղզում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում: Եւ մենք կատարում ենք փոփոխություններ մեր ուժերում՝ ըստ անհրաժեշտության»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ 14 000 զինծառայողները տեղակայվել են տարածաշջրանում նախքան Հորմուզի ծոցում կատարված հարձակումները: Էսփերը հայտնել է, որ հավելյալ ուժերն ուղարկվել են շուրջ մեկ ամիս առաջ, սակայն այդ պահից ի վեր «մենք չենք տեսել այդպիսի ակտիվություն»: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ ԱՄՆ-ի համար Իրանի կողմից վտանգը մեծանում է:
Այս շաբաթ Պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչներ հայտնել են Fox News-ին, որ Պենտագոնը դիտարկում է մինչեւ 7000 լրացուցիչ զինվորականներ Մերձավոր Արեւելք ուղարկելու ծրագիրը: