"Forbes"-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը
1. Մադոննա
Իր վաստակած 125 մլն դոլարով Մադոննան այս տարի գլխավորում է "Forbes"-ի ցուցակը: Երգչուհու "Material Girl" համերգային շրջագայությունն աննախադեպ հաջողություն է ունեցել, Մադոննան գերազանցել է սեփական ռեկորդը. 2009թ. նա վաստակել էր 110մլն դոլար:
2.Սթիվեն Սփիլբերգ
"Forbes"-ի ցուցակում Սփիլբերգը երկրորդ հորիզոնականում է. նա վաստակել է 100 մլն դոլար: Ծախսելով 65 մնլ դոլար «Լինկոլն» ֆիլմի վրա, ստացել է 250 մլն դոլար շահույթ: Սփիլբերգի "Dream Works" ստուդիան նախագծեր է մշակում նաև հեռուստատեսության համար, որը հավելյալ գումարներ է բերում ընկերությանը:
3.Սայեն Կոուել
Անգլիացի հաղորդավար, պրոդյուսեր և շոումեն Կոուելը վաստակել է 95մլն դոլար: "The X Factor" և "Got Talent" նախագծերի հաղորդավարն ամերիկյան հեռուստաընկերության ամենասիրված դեմքերից է:
"Forbes"-ի 20 ամենաշատ վարձատրվող հայտնիների ցուցակում են հայտնվել նաև Լեդի Գագան` 80 մլն դոլար, Օփրահ Ուինֆրին` 77 մլն, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը` 71 մլն դոլար եկամուտով: