Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի բանտարկյալին ազատելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ամերիկացի ուսանողի ազատ արձակման համար և հայտարարել, որ սա ցույց է տալիս երկու երկրների միջև համաձայնությունների ձեռք բերման հնարավորությունը:
Թրամփն արդեն տևական ժամանակ է ապարդյուն կերպով փորձում է իրանական կողմի հետ բանակցել միջուկային ծրագրի և այլ հարցերի շուրջ: ԱՄՆ-ը Թրամփի օրոք միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը և Իրանը բանտարկյալներ են փոխանակել: Իրանը ազատել է ամերիկացի ուսանող Վան Սիյուեին, որը մեղադրվում էր լրտեսության մեջ, իսկ Միացյալ Նահանգները հանել է իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանի նկատմամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելու մեղադրանքը: