Պրեմիերա. «Հոսանքների պատերազմը» (Տեսանյութեր)
Խրթին հարց է, թե ո՞վ է մտորում այնպիսի սովորական պրոցեսի մասին, ինչպիսին լուսավորությունն է: Սեղմում ես կոճակը, եւ սենյակը լցվում է վառ էլեկտրական լույսով:
Որեւէ մեկը մտածե՞լ է, թե հաղորդալարերով ինչպիսի հոսանք է անցնում՝ մշտակա՞ն, թե՞ փոփոխական:
«Հոսանքների պատերազմը» ֆիլմի սյուժեն ցուցադրում է երկու մրցակիցների՝ Թոմաս Էդիսոնի եւ Ջորջ Վեսթինհաուզի դիմակայությունը: Էդիսոնը հանճարեղ գիտնական է ու գյուտարար, իսկ Վեսթինհաուզը հաջողակ ձեռներեց է եւ ինժեներ՝ ամուր եւ հուսալի ֆինանսական թիկունքով: Երկու մրցակիցները պայքարելու են քաղաքների փողոցները լուսավորելու հնարավորության համար, Էդիսոնը՝ մշտական հոսանքով, իսկ Վեսթինհաուզը՝ փոփոխական:
Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա (իհարկե՝ մի քանի բացթողումներով):
Ֆիլմի գլխավոր առավելությունը շքեղ դերասանական կազմն է: Քամբերբեթչը գերազանց է մարմնավորել ինքնավստահ ու ինքնագոհ Թոմաս Էդիսոնին, որը չէր ցանկանում լսել ոչ մեկի կարծիքը:
Հանդարտ եւ հավասարակշռված Վեսթինհաուզի դերակատարը Մայքլ Շենոնն է, նրա հերոսը ստացվել է խորաթափանց եւ շատ ճշմարտանման:
Փառքի ճաճանչների տակ իր տեղն է գտել նաեւ Նիկոլաս Հոլթը Տեսլայի դերում: Ցանկալի կլիներ, որ նրան մի փոքր ավելի շատ ժամանակ տային կերպարը բացահայտելու համար, բայց անգամ սահմանափակ հնարավորությունների պարագայում նա, միեւնույն է, կարողացել է ոգեւորել: Ահա թե ինչ է նշանակում տաղանդավոր տղա լինելը:
Միանգամայն լավն է նաեւ Թոմ Հոլանդը. ակնհայտ է, որ նա մի դերի զոհը չի լինի (Սարդ մարդը), նա իր դերասանական կարիերայում միանգամայն պատկառելի պոտենցիալ ունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: