Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լրագրողները պատահաբար անջատել են լույսը
Սոչիում Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծ անջատվել է, հայտնում է Life-ը։
Լրատվամիջոցի թղթակիցը հայտնել է, որ երբ մամուլի ներկայացուցիչներին թույլ են տվել մտնել բանակցությունների դահլիճ, լրագրողներից մեկը պատահաբար կպել է անջատիչին, եւ լույսը մասամբ մարել է։
«Վերջացավ (էլեկտրականությունը)»,- կատակել է ՌԴ նախագահը, եւ լույսն այդ պահին կրկին վառվել է։
«Այս ամենը Դիմա Պեսկովի (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) արածն է, ես գիտեմ»,- ի պատասխան շարունակել է կատակել Լուկաշենկոն։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ այսօր Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը։ Պետությունների ղեկավարները քննարկում են երկկողմ հարաբերություններին, Միութենական հանրապետության զարգազման ճանապարհային քարտեզին, խոշոր ներդրումներին եւ գազի գներին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, Լուկաշենկոն նշել է այն գինը, որով Բելառուսը պատրաստ է Ռուսաստանից գազ գնել։