Իրանում ցուցադրել են նոր ծովային անօդաչու սարք
Իրանի ՌԾՈւ-ն շաբաթ օրը ցուցադրել է հայրենական արտադրության նոր մարտական անօդաչու սարք, տեղեկացնում է Tasnim-ը։
«Սիմորգ» անվանված դրոնը ներկայացվել է ափամերձ Կոնարակ քաղաքում։
Մարտական անօդաչու սարքի ցուցադրմանը ներկա էր Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին։
Նոր անօդաչուի թռիչքի տեւողությունը 24 ժամ է։ Դրոնը կարող է օգտագործվել մարտական, հետախուզական եւ մարտավարական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի ընթացքում։
Նոր դրոնի հեռահարությունը 1500 կիլոմետր է։ Սյն հզոր մարտական «Շահեդ-129» անօդաչու սարքի ռազմածովային տարբերակն է, որի սերիական արտադրությունը մեկնարկել է 2013-ին։