«Ջիգարխանյանի տարիքի տղամարդ»․ հայտնի է դարձել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր սիրելիի մասին (Լուսանկարներ)
Համացանցում շարունակում են քննարկել 40-ամյա կիեւցի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ 36-ամյա ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի բաժանման մասին լուրը: Պայծառատես Մարիաննա Աբրավիտովայի խոսքերով՝ արդեն հաջորդ տարի Ջիգարխանյանի նախկին կինը նոր սիրեցյալ կունենա։
«Հաջորդ տարին Վիտալինային ոչ մի նոր բան չի բերի։ Նա սկսում է պտտվել շրջանով։ Նրան այնքան է դուր եկել Շալյապինի հետ թեման, որ դաշնակահարուհին կսեւեռվի նոր հերոսի վրա, դրանով իսկ կշարունակի հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում: Այժմ հետաքրքրությունը նրա անձի հանդեպ զգալիորեն նվազել է եւ այս ամենը Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի սրտով չէ։ Այնպես որ, հաջորդ տարի նա կապրի հին սցենարով, միայն տղամարդու դերը կստանձնի մեկ այլ անձնավորություն։ Իրական կյանքի եւ իրական զգացմունքների հետ դա ոչ մի կապ չի ունենա», - ասել է Մարիաննա Աբրավիտովան՝ «Дни.Ru» պարբերականին տված հարցազրույցում։
Էքստրասենսի կարծիքով, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ցանկանում է կայունություն, որը նա տեսնում է ամուսնության մեջ: Ըստ պայծառատեսի Վիտալինայի նոր գործընկերը կդառնա Արմեն Ջիգարխանյանի տարիքի տղամարդ։
«Կարող եմ ասել, որ նա տղամարդ ունի ինտիմ հարաբերությունների համար, բայց նրան որպես աստղ չեն դիտարկում։ Ավելին, նրա կողմից ոչ մի ֆինանսական աջակցություն Վիտալինան չունի։ Նա շատ պինդ է բռնում, սակայն արտաքին տվյալները փոքր-ինչ չեն բավարարում։ Բայց Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հստակ հասկանում է, որ «տյունինգի» վրա պետք է աշխատել։ Հաջորդ տարին նրա համար փոփոխությունների ժամանակն է», - նշել է գուշակը։
«Կհանգստանա եւ գործողությունների բեմից կհեռանա միայն այն ժամանակ, երբ հանդիպի ապագա ամուսնուն։ Ջիգարխանյանի հետ ամուսնության սցենարն այստեղ չի անցնի։ Նոր ընտրյալը կլինի, թեեւ տարիքով, սակայն բավականին հզոր, ուստի Վիտալինայի բոլոր գործողությունները կլինեն խիստ հսկողության տակ», - եզրափակել է Աբրավիտովան։