Ջենիֆեր Լոպեսը պատրաստ է ևս մեկ անգամ մայրանալ
Ամերիկացի փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մտադիր է երեխա պարգեւել ամուսնուն՝ բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին։ People ամսագրին տված հարցազրույցում 50-ամյա արտիստուհին խոստովանել է, որ արդեն երջանիկ մայր է և ուրախ է, որ ունի մեծ ընտանիք։ Սակայն ևս մեկ երեխա է ցանկանում ունենալ:
«Չգիտեմ, թե ինչ պլաններ ունի Աստված, սակայն ես կցանկանայի փորձել։ Ես բաց եմ նման հնարավորության համար», - ընդգծել է աստղը։
Ջեյ Լոն հավելել է, որ իր երեխաներն ու Ալեքսի երեխաները ընկերություն են անում միմյանց հետ։ Ըստ հայտնի երգչուհու, ընտանիքում փոխըմբռնման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանզի երեխաները գիտեն, որ մեծահասակների մոտ նրանցից յուրաքանչյուրի համար սիրո և ուշադրության չափաբաժին կգտնվի:
Հայտնի է, որ Ջենիֆեր Լոպեսը դաստիարակում է իր երկվորյակներին՝ Էմմային և Մաքսին, ինչպես նաև ամուսնու երեխաներին՝ նախորդ ամուսնությունից ծնված Նատաշային և Էլլային: