Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը. Թեհմինա Վարդանյան (Լուսանկարներ)
Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել եւ փակել նույնիսկ հետիոտնային անցումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ավան վարչական շրջան, մեր օրեր. Խուդյակով 188/2-ի հարեւանությամբ։
Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել եւ փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ու՞ր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։
Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շինթույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։
Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, եւ ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին:
Հ.Գ. Վերախմբագրում եմ գրառումս, տեղադրում եւս երկու լուսանկար, որ որեւէ մեկը չասի՝ մի գիշերում կամ մի քանի օրում են սարքել, չենք նկատել»: