ԱՄՆ գերագույն դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի աշխատակազմի հայցը՝ մահապատիժների վերակագնման մասին
Ուրբաթ ԱՄՆ գերագույն դատարանը արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հայցը՝ սպանության համար դատապարտված 4 անձանց դաշնային մահապատիժների վերականգնման մասին, հայտնում է Fox News-ը:
Մահապատիժները պետք է սկսեին իրականացնել հաջորդ շաբաթ:
Դատավորները աջակցել են առաջին ատյանի դատարանի որոշմանը բանտարկյալների այն հայտարարությունից հետո, որ մահացու ներարկումները խախտում են դաշնային օրենքը:
Դատավոր Տանյա Չուտկանը մահապատիժների ժամանակավոր արգելք էր սահմանել՝ հայտարարելով, որ դրանք հակասում են դաշնային օրենքին:
Հուլիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտարարել էր, որ դաշնային կառավարությունը դաշնային մահապատիժները կվերականգնի 16-ամյա ընդհատումից հետո. մահապատիժն իրականացվելու է պենտոբարբիտալի մահացու ներարկման միջոցով:
Երեք մարդուց բաղկացած ընտանիքի, ներառյալ 8-ամյա տղայի սպանության համար մեղադրվող Դեննի Լիի մահապատիժը նախատեսված էր առաջիկա երկուշաբթի: Այնուհետեւ դեկտեմբերին եւ հունվարին պետք է տեղի ունենային 16-ամյա աղջկա եւ 80-ամյա կնոջ սպանած ու մասնատած Ուեսլի Փերքիի, հարազատ 2 տարեկան դստերը խոշտանգած եւ սեռական բռնության ենթարկած Ալֆրեդ Բերջեսի եւ 5 մարդու, ներառյալ 2 երեխայի սպանած Դասթին Լի Խոակինի մահապատիժները: