ivi Originals-ի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Քոչարովը եւ Թինա Կանդելակին հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին
ivi առցանց կինոթատրոնը ներկայացրել է ռազմավարական գործընկերությունը Carbon Production ստուդիայի հետ, որը ղեկավարում է պրոդյուսեր Թինա Կանդելակին: ivi-ն նախատեսում է առաջիկա մի քանի տարիներին Carbon Production-ին պատվիրել 10-ից մինչեւ 20 ֆիլմեր եւ սերիալներ՝ մինչեւ 1,5 մլրդ ռուբլի ընդհանուր գումարով, հայտնում է «Կոմերսանտը»:
ivi առցանց կինոթատրոնը ռազմավարական գործընկերություն է հաստատում Carbon Production ընկերության բազայի վրա՝ Թինա Կանդելակիի եւ գործընկերների գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են կողմերը: Այս ընկերությունում ivi-ն կունենա ոչ վերահսկիչ բաժնեմաս՝ մինչեւ վերահսկիչի հասցնելու հնարավորությամբ, հայտնել է ընկերությունը:
Ինչպես հետեւում է Kartoteka.ru-ի բազայից, Թինա Կանդելակին եւ ivi Originals-ի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Քոչարովը 2019 թվականի սեպտեմբերին հիմնադրել էին «Կարբոն փրոդաքշն» ԲԲԸ-ն՝ ընկերությունում ստանալով 50-ական տոկոս: «Կարբոն փրոդաքշնի» գլխավոր տնօրեն է նշված Վադիմ Կորոտկովը: Հիմա փոխվում է հիմնադիրների կազմը եւ Carbon Production ստուդիայի իրավաբանական անձի ղեկավարությունը, «Ъ»-ին հայտնել է ivi-ի ներկայացուցիչը:
Ըստ ivi-ի հետ համաձայնագրի՝ Carbon Production-ը պետք է արտադրի 10-ից մինչեւ 20 նախագիծ, որոնց թվում է լինելու է նաեւ «պրեմիալ հավաքածու»՝ աստղերի մասնակցությամբ սերիալներ: Արտադրողների ծրագրերի մեջ է մտնում ոչ միայն հայտնիների հետ աշխատանքը, այլեւ քիչ հայտնի տաղանդների ներգրավումը, պարզաբանել է Թինա Կանդելակին: Որոշ նախագծեր արդեն հիմա արտադրության փուլում են: Նախագծերի իրականացման համար առաջին տարիների ընթացքում ivi-ն կկատարի մինչեւ 1,5 մլրդ ռուբլու ներդրումներ, նշված է ընկերության հաղորդագրության մեջ: Պրեմիերաները նախատեսված են 2020 թվականի աշնանը:
Առաջիկա գործընկերության մասին իր Telegram-ում հայտնել է նաեւ անձամբ Թինա Կանդելակին, որը իր գործընկերների հետ լուսանկար է հրապարակել:
«Դավիթ Քոչարով, ձեր խոնարհ ծառան եւ Օլեգ Թումանով: Ահա այսպիսին է ապագային Carbon Production-ի վստահ հայացքը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ հեռանկարում կոնտենտը դարձնել հավասարապես պահանջված թե՛ մեզ մոտ, թե՛ արտասահմանում»,- գրել է նա: