Սենսացիա. Անջելինա Ջոլին թույլ չի տալիս տեսնել մեր թոռներին․ Բրեդ Փիթի մայրը բողոքել է հարսից
Բրեդ Փիթի 79-ամյա մայրը՝ Էթան, խոսել է իր նախկին հարսի՝ 44-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլիի պահվածքի մասին։ Կինը բողոքել է դերասանուհուց, որը սահմանափակում է երեխաների եւ նախկին ամուսնու շփումը։
Էթա Փիթը երբեք չի թաքցրել, որ համակրում է որդու առաջին կնոջը՝ 50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնին։ Կանայք մինչ օրս լավ հարաբերություններ են պահպանում. նրանք հաճախ են զանգահարում միմյանց եւ պարբերաբար հանդիպում։ Դա միշտ էլ խանդ է առաջացրել Մալեֆիսենտայի դերակատարի մոտ։ Նա անհանգստանում էր, որ Բրեդի մոր միջոցով Ջենիֆերը կփորձի վերադարձնել իր դիրքերը։ Արդյունքում, երբ Ջոլին ու Փիթը բաժանվեցին հոլիվուդյան կինոաստղը որոշեց վրեժխնդիր լինել նախկին սիրեցյալի ծնողներից։
Անջելինան սահմանափակել է վեց երեխաների եւ իրենց տատիկի ու պապիկի հետ հանդիպելու հնարավորությունը։ Փիթ ամուսինները Ջոլիին խնդրել են ժառանգներին չօգտագործել որպես շանտաժի գործիք։ Արդյունքում կնոջ համբերության բաժակը լցվեց։ Նա շատ վատ է արտահայտվել դերասանուհու մասին։ «Բացի այն, որ Անջելինան անխնա զրպարտել է մեր որդուն, նա նաեւ երեխաներին տրամադրում է իրենց հոր դեմ», - The Innersane-ի հետ զրույցում պատմել է Էթան:
Փիթի մայրը խոստովանել է, որ վաղուց է երազում անձամբ հանդիպել Ջոլիի հետ, քանի որ հարցը հեռակա լուծել չի ստացվում։ «Ես չեմ կարող իրավաբանորեն ազդել նրա վրա, բայց ես կցանկանայի նրա հետ խոսել դեմ առ դեմ։ Ես շատ բան եմ ուզում ասել նրան, եւ նա գիտի, որ խոսակցությունը տհաճ է լինելու», - նախազգուշացրել է նա։
Էթան իր ամուսնու՝ 78-ամյա Ուիլյամ Փիթի հետ մտադիր է մեկնել որդու մոտ, որպեսզի հանգիստ ընտանեկան շրջապատում տոնեն Սուրբ Ծնունդը։ Աստղային մայրիկը հստակեցրել է. սկզբում ենթադրվում էր, որ Բրեդն այն տոնելու է ժառանգների հետ, սակայն Անջելինան պատճառ է գտել, որ երեխաները մնան այդ օրը նրա հետ: