Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում
«NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռն այսօր՝ դեկտեմբերի 6–ին, Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»։