Բաքուն ստում է՝ խոսելով թալիշական դպրոցների եւ լրատվամիջոցների առկայության մասին. թալիշ փորձագետ
Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ երկրում գործում են թալիշական դպրոցներ, դասավանդվում է թալիշերենը, գործում են թալիշական լրատվամիջոցներ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց թալիշ քաղաքագետ Զահիրադին Իբրահիմովը:
Փորձագետը նշեց, որ Բաքուն փորձում է կեղծ տեղեկություններ տարածել նաեւ Եվրոպայում: Չնայած Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին, թալիշներն ամեն կերպ փորձում են վերադառնալ իրենց ազգային արմատներին եւ պահպանել իրենց նույնականությունը: