Fendi-ն թողարկում է իր կուլտային պայուսակի արոմատիզացված տարբերակը. պարֆյումերը Ֆրենսիս Քյուրքջյանն է
Fendi նորաձեւության տունը Maison Francis Kurkdjian օծանելիքի ապրանքանիշի եւ դրա գլխավոր պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանի հետ թողարկել է FendiFrenesia հավաքածուն։ Խոսքը պայուսակների մի քանի մոդելների մասին է, որի կաշին հագեցած է պարֆյումերային կոմպոզիցիայիով։
Հավաքածուում են Baguette-ի կանացի ու տղամարդկանց տարբերակները, ինչպես նաեւ Nano-ն՝ նույն մոդելի փոքր տարբերակը։ Երեք պայուսակներն էլ վաճառվում են դեկտեմբերի 4-ից Մայամիում գտնվող Fendi-ի բուտիկում, իսկ Nano-ն կլարելի է գնել նաեւ օնլայն։
Հավաքածուում ներառված է Fendi Baguette-ի հայտնի մոդելի երկու տարբերակ, ինչպես նաեւ բարակ շղթայով փոքր պայուսակ, որը կարելի է նաեւ կրել՝ ամրացնելով գոտուն։ FendiFrenesia պայուակներն արդեն հնարավոր է ձեռք բերել, գները սկսվում են 630 դոլարից։
Լուսանկարները՝ Fendi, W Mgazine