Քանյե Ուեսթը նոր (թվով երկրորդ) օպերան կբեմադրի՝ «Մարիա»
Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հայտարարել է արդեն երկրորդ օպերայի մասին, այս անգամ «Մարիա» անվամբ։ Հրապարակման մեջ նա վկայակոչում է Ավետարանն ըստ Ղուկասի՝ 1-ին գլուխ (30 եւ 31), որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսով հղիանալուն։ Esquire-ի հաղորդմամբ՝ կրկին ռեժիսորը կլինի Վանեսա Բիկրոֆտը։
Օպերայի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ Մայամիում Art Basel արվեստի փառատոնի վերջին օրը։ Շոուն կցուցադրվի Miami Marine Stadium-ում՝ սա ջրային ստադիոն է, ուր սովորաբար նավակային մրցարշավ են կազմակերպում։