Ընտրություններն Ադրբեջանում կրկին կեղծվելու են. թալիշ փորձագետ
Ադրբեջանում անցկացվել է հինգ խորհրդարանական ընտրություն, եւ դրանք բոլորն էլ ուղեկցվել են կոպիտ խախտումներով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 6-ին ասաց թալիշ քաղաքագետ Զահիրադդին Իբրահիմովը։
«Ադրբեջանում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այնպես, ինչպես եւ նախորդ հինգ ընտրությունները, այսինքն՝ կկեղծվեն»,- նշել է նա։
Փորձագետը վստահ է, որ թեկնածուները ոչ թե կընտրվեն, այլ կնշանակվեն վերեւից։ «Ադրբեջանում դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բարեփոխումներ չեն իրականացվի։
Ընդամենը մի քանի հոգի է հանվել կարեւոր պաշտոններից, սա կոչվում է բարեփոխում»,- նշել է նա։