Ֆիլիպ Կիրկորովը միլիոնավոր եվրոյի պարտք է կուտակել հիփոթեքային վարկի պատճառով
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը որոշել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովից հօգուտ լատվիական ABLV բանկի 651 հազար եվրո բռնագանձել հիփոթեքային վարկի համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիրկովի փաստաբանին՝ Ալեքսանդր Դոբրովինսկուն։
Նրա խոսքով՝ բանկը Կիրկորովից 3,9 մլն եվրո էր պահանջում, ներառյալ տուգանքը, տուժանքը եւ տոկոսները։ «Որոշումը կայացած է, 651 հազար եվրո 4 մլն եվրոյի փոխարեն՝ չհաշված տոկոսները՝ մոտ 20 հազար եվրո»,- հայտնել է փաստաբանը։
Նա պարզաբանել է, որ Կիրկորովի փաստաբանները բանկին համաձայնություն էին առաջարկում, սակայն հայցվորը մերժել է։ «Սա մեր եւ Փիլիպի հերթական հաղթանակն է՝ ամբողջական, անվերապահ եւ ցնցող»,- նշել է Դոբրովինսկին։