Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-երի միջեւ ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր
Դեկտեմբերի 2-ից 5-ը Երեւանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի եւ ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջեւ ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը: