2020թ.-ի գլխավոր գույնը
Pantone գույնի ինստիտուտն անվանել է 2020թ.-ի գլխավոր գույնը՝ դասական կապույտ։ Լեատրիս Այզմանը՝ ինստւտուտի ստեղծագործական տնօրենը, նշում է, որ այդ երանգը նպաստում է աշխարհում տագնապի նվազեցմանը, որը դարձել է ժամանակակից հասարակության դժբախտությունը։
Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոն է, որը զբաղվում է գույների հետ էքսպերիմենտալ աշխատանքով եւ տարբեր ճյուղերի վրա դրա ազդեղությամբ (նորաձեւություն, պոլիգրաֆիա, ինտերյերի դիզայն, գովազդ, կինո եւ այլն)։