ՀՀ դանակահարված քաղաքացուն հոսպիտալացրել են Լենինգրադի մարզում
Լենինգրադի մարզի Վսեվոլժյան շրջանում հոսպիտալացվել է Հայաստանի 1985 թվականին ծնված քաղաքացի՝ կրծքավանդակի եւ ձախ ուսագոտու շրջանում դանակի վիրավորումներով։ Նրա վիճակը միջին ծանրության է։ Այս մասին տեղեկացնում է «Նեւսկիե նովոստի»-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Տղամարդու խոսքով՝ այգեգործների «Զաօզերնոյե-1» հասցեի 236 տանը նրա վրա հարձակվել են երեք անհայտ անձինք եւ հարվածել դանակով։ Նույն օրը ոստիկանները բռնել են կասկածյալին՝ 1981 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացուհու։ Պարզվել է, որ հարբած վեճի ժամանակ կինը դանակով հարվածներ է հասցրել հյուրին։
Հայտնի է, որ տուժողը եւ կալանավորվածը Ռուսաստան են եկել աշխատելու։ Երկու միգրանտն էլ ժամանակավորապես գրանցված են Պետերբուրգում, բայց ապրում են Լենինգրադի մարզում։ Հանցագործության փաստով հարուցվել է քրեական գործ։