Անի Լորակը շտկել է դեմքը, ընկեր գտել, նկարահանվել նոր տեսահոլովակում (Տեսանյութ և լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Անի Լորակը, որը երկար դադարից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Կիեւում, ներկայացրել է «Мы нарушаем» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը ներառված է «За мечтой» ալբոմում։ Տեսահոլովակը նկարահանվել է Իտալիայում՝ Սիցիլիայում, ուր երգչուհին անկեղծ կերպարներով է եղել՝ կարճ զգեստներ, բաց տոպեր...
Երկրպագուները նկատել են, որ երգչուհու տեսքը թարմացել է։ Լրատվամիջոցներում քննարկումները հանգեցրել են եզրակացությունների, որ Լորակն ակտիվորեն դիմում է կոսմետոլոգների օգնությանը՝ այտոսկրերի, շուրթերի կոնտուրային պլաստիկա, քիթշրթունքային ծալքերի շտկում։ Մաշկը խնամված տեսք ունի։
Լորակը չի մոռանում նաեւ պիլինգի, մեզոթերապիայի մասին, պարբերաբար բոտոքսի դիմում, քանի որ միմիկական կնճիռներ առհասարակ չկան...
Փոփոխությունները նկատելի են նաեւ դեկոլտեի հատվածում. վարկած կա, որ նա դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը, կորեկցիայի ենթարկել դեկոտլեի հատվածը դստեր լույս աշխարհ գալուց հետո...
Հիշեցնենք՝ երգչուհին բարդ ամուսնալուծություն է ունեցել, իսկ այժմ սիրավեպ ունի 26-ամյա երաժշտական պրոդյուսեր Եգոր Գլեբի հետ։ Այնպես որ, ինչպես ասում են, Աստված է կարգադրել համապատասխանել։