«Հին Էրիվան»-ի վեճը հասել է ավարտին
Երեկ «Հին Էրիվան հոլդինգի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Այսպիսով, Տեր-Աոաքելյանի և «Յունիբանկի»՝ մոտ երկու տարի տևած դատական վեճը մոտենում է իր ավարտին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ այս վեճի առարկան մի վարկային պատմություն է, որի ընթացքում «Հին էրիվան»-ի սեփականատիրոջ 2 միլիոն 800 հազար դոլարի վարկային պարտքը դատարանի վճռով դարձել է 5 միլիոն դոլար: Մանվել Տեր-Առաքելյանը պնդում է, որ այս գործով բոլոր դատական որոշումներն ապօրինի են. պարզապես ինչ-որ մարդիկ աչք են դրել Երևանի Թումանյան փողող-Հյուսիսային պողոտա խաչմերուկում գտնվող «Հին Էրիվան» Ռեստորանի վրա:
Առավել մանրամասն «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: