Բանակցությունները շտապ պետք է դադարեցնել. Սուրեն Սարգսյան
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմին առաջարկում եմ րոպե առաջ դադարեցնել բանակցային գործընթացը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բանակցությունները շտապ պետք է դադարեցնել.
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմին առաջարկում եմ րոպե առաջ դադարեցնել բանակցային գործընթացը: Եթե Ադրբեջանը բացառապես բանակցում է իր հայտարարությամբ տարածած սկզբունքների շուրջ, ապա հայկական կողմի մասնակցությունը կնշանակի մասնակցել բանակցություններին բացառապես Ադրբեջանի օրակարգով:
Սա անթուլատրելի է:
Հ.Գ. Мурад (Պարոն Տոնոյան), руководи нами.»։