Պատառոտված ջինսե տաբատ, երկարաճիտներ․ Մերի Հակոբյանի ոճային կերպարը
Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:
Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի շապիկ, բաց երանգի, պատառոտված ջինսե տաբատ, բարձրակրունկ երկարաճիտներ։ Մերիի կերպարն ամբողջացրել են նորաձեւ գոտին ու պայուսակը։ Դերասանուհու վարսերն արձակված են, նա մեմղ շպարով է։ Կադրին կից Մերին գրել է․ «Ո՞ր ներկայացումն եմ դիտել», ապա նշել է մի քանի ստեղծագործություն։