Էրդողանն ու Թրամփը «շատ արդյունավետ» հանդիպում են ուեցել
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ էրդողանն ու Դոնալդ Թրամփը «շատ արդյունավետ» հանդիպում են ուեցել Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կուլիսներում։ Այս մասին հայտնել է թուրքական վարչակազմի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը։ Նրա խոսքերով՝ հանդիպումը տեւել է կես ժամ, հայտնում է Reuter-ը։
ՆԱՏՕ-ի 29 երկրների առաջնորդները նշում են դաշինքի 70-ամյա տարեդարձը եւ փորձում են հարթել տարաձայնությունները՝ կապված պաշտպանական ծախսերի, դաշինքի ռազմավարական ուղղության եւ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ։