Էլթոն Ջոնն օդանավից նետել է Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակը. (Տեսանյութ)
Էլթոն Ջոնը նետել է Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակը։ Տեսագրությունը հայտնվել է համացանցում։ Kulturomania.ru պորտալի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Սիդնեյի օդանավակայանում։ Բրիտանացի երգիչն այնտեղ է ժամանել սեփական ինքնաթիռով։
Հրապարակված կադրերում երեւում է՝ ինչպես է Էլթոն Ջոնը ներքեւ նետում թանկարժեք իրը։ Մի վայրկյան անց պարզ է դառնում, որ երգիչի շրջապատից ինչ-որ մեկը հասցրել է բռնել պայուսակը, որն այն տեղավորել է մոտակայքում կանգնած ամենագնացի բեռնախցիկը։
Սա առաջին անգամը չէ, երբ արտիտսը սկանդալ է բարձրացնում կենգուրուների հայրենքում։ Նոյեմբերի վերջին Էլթոն Ջոնը սկանդալ էր բարձրացրել ավստրալական Պերտե քաղաքում իր համերգի ընթացքում։ Երգչին զայրացրել էր, որ անվտանգության աշխատակիցները փորձել էին դահլիճից դուրս հանել հանդիսատեսից մեկին։ Էլթոն Ջոնը նրանց հասցեին անվայել արտահայտություններով եւ զայրալից քննադատություն էր հնչեցրել՝ պահանջելով իր երկրպագուին հանգիստ թողնել, սակայն մի երգ կատարելու հետո ներողություն էր խնդրել կոպիտ արտահայտությունների համար։