Մոսկվայում շտապ հոսպիտալացրել են Վալդիս Պելշին
Շոումեն եւ հեռուստահաղորդավար Վալդիս Պեշլը Մոսկվայում հիվանդանոցում է հայտնվել։ MK-ն, վկայակոչելով Telegram-յան «112» ալիքը, հայտնում է, որ արտիստը բողոքել է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո կրծքավանդակի հատվածում ճնշող ցավից։
Նա այժմ հետազոտություն է անցնում, ինչից հետո հետագա բուժման վերաբերյալ որոշում կկայացվի։ Պելշը «Մոսկվան է խոսում» ռադիոընկերության հետ զրույցում մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին տեղեկությունները։
Նա պարզաբանել է, որ այս պահին պլանային հետազոտություն է անցնում եւ արդեն երեկոյան տուն կգնա։