Սենատի կոմիտեն կդիտարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու օրինագիծը
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հաջորդ շաբաթ կքվեարկի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին օրինագիծը։
Կոմիտեի նախագահ, սենատոր Ջիմ Ռիշը նախատեսում է քվեարկության ներկայացնել օրինագիծ, որը նա մշակել է Բոբ Մենենդեսի հետ միասին, տեղեկացնում է The Hill-ը։
Օրինագիծն առաջարկում է սահմանափակել Թուրքիային զենքի վաճառքը եւ պատժամիջոցներ մտցնել թուրք պաշտոնյաների եւ նրանց դեմ, ովքեր զբաղվում են Սիրիա թուրքական զինվորականներին զենք մատակարարելով։
Եթե օրինագիծն ընդունվի կոմիտեի կողմից, ուժի մեջ մտնելու համար կպահանջվի նաեւ, որպեսզի այն ընդունի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի լրիվ կազմը։ Դրանից հետո փաստաթուղթը կհանձնվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։