Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից պահանջում է դադարեցնել Ադրբեջանի համար առևտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի համար առեւտրի արտոնյալ ռեժիմը, իր հայտարարության մեջ նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), որն ԱՄՆ առեւտրային ներկայացուցչին է ուղարկվել Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP) մաքսատուրքերը չեղարկող ծրագրի շրջանակում ԱՄՆ արտադրանքի արտահանման համար Բաքվի իրավունքները շարունակելուն վերաբերող հարցով նիստի նախաշեմին:
Նշենք, որ նիստը նախատեսված է 2020 թվականի հունվարի 17-ին:
ANCA-ի նամակում կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը 3 կարեւոր պահ է նշել. 1) Թուրքիայի հետ Ադրբեջանի դավադրություն՝ Հայաստանի շրջափակման նպատակով, 2) դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ապաստանի տրամադրում, 3) Ադրբեջանի ռասիստական քաղաքականություն էթնիկ հայերին վիզայի տրամադրումը մերժելու հարցում:
ԱՄՆ Առեւտրային ներկայացուցչության նիստի մասին պաշտոնական իրազեկումն ընդգծում է Ադրբեջանի կողմից աշխատավորների իրավունքների խախտումները եւ ողջունում է ԱՄՆ հանրության, քաղաքացիների եւ կազմակերպությունների մեկնաբանությունների տրամադրումը նիստի ժամանակ քննարկելու համար: