G7-ի գագաթաժողովը 2020թ․ կանցկացվի Քեմփ-Դեվիդում նախագահական առանձնատանը
G7-ի գագաթաժողովը 2020թ․ կանցկացվի Մերիլենդի Քեմփ-Դեվիդում նախագահական առանձնատանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ այն տեղակայված է Վաշինգտոնից ոչ հեռու, եւ կատակել է «լրագրողների մեծ հասանելիության» մասին։
Ի սկզբանե Սպիտակ տունը հայտարարել էր, որ G7-ի առաջնորդների ամենամյա հավաքը տեղի կունենա Թրամփի Trump National Doral առողջարանում, Մայամիից ոչ հեռու։
Սակայն այնուհետեւ վարչակազմը հրաժարվել էր այդ գաղափարից, քանի որ դեմոկրատները քննադատել էին՝ հայտարարելով, թե նախագահը փորձում է ֆինանսական օգուտ քաղել գագաթաժողովից։