Մեծ Բրիտանիայում պարզել են՝ ամանորյա որ հիթն է ամենաձանձրացնողը
Եվրոպայում ընտրել են ամանորյա երգերը, որոնք ամենից շատն են հոգնեցել, գրում է Variety-ն։
Առաջատարը «All I Want for Christmas is you» երգն է, որն արդեն իսկ հնչում է յուրաքանչյուր անկյունում։
Երկրորդ տեղում «Band Aid» խմբի «Do They Know It’s Christmas» երգն է, երրորդում՝ բրիտանական «Wizzard» կոլեկտիվի «I Wish It Could Be Christmas Everyday» կատարումը։ Հնգյակում ներառված են նաեւ Slade-ի «Merry Xmas Everybody»-ն եւ «Wham»-ի «Last Christmas» երգերը։
Ցանկում է հայտնվել նաեւ Ֆրենկ Լեսերի հեղինակած դասական ամանորյա կոմպոզիցիան՝ «Baby, It’s Cold Outside»։ Հեկտեմբերին երգիչ Ջոն Լոջենդը որոշել է փոխել դրա բառերը, քանի որ կարծել է, որ դրանում կարելի է սեռական հարաբերության հարկադրում նկատել։ Ընդ որում, հիթը վաղուց է վեճերի առարկա։ Լրագրողները երգը բռնաբարության օրհներգ են անվանել, ինչպես նաեւ նշել, որ այն կարող է պատմել հանդիպման ընթացքում բռնաբարության մասին։
Լուսանկարը՝ Gregory Pace/Shutterstock