Թուրքիայի նախագահը հայտարարել է ՆԱՏՕ թարմացման անխուսափելիության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ թարմացման անխուսափելիության մասին։ Այս մասին նա տեղեկացրել է Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին մեկնելուց առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ թարմացումն անխուսափելի է։ Թուրքիան սպասում է, որ դաշնակիցները փնտրեն համագործակցության ընդլայնման ուղիներ, այլ ոչ թե այլընտրանքներ։ Թուրքիան նաեւ սպասում է, որ նրանք համերաշխություն կցուցաբերեն (Անկարային) ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է նախագահը։
«ՆԱՏՕ բոլոր երկրները պարտավոր են աջակցել դաշինքի բարեփոխմանը, դա թույլ կտա ավելի սկզբունքային եւ վճռական պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- ավելացրել է նա։ Նրա խոսքով՝ Թուրքիան «ՆԱՏՕ անփոխարինելի երկիր է»։
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, դեկտեմբերի 3-4-ին։ Ինչպես տեղեկացվում է Անկարայում, Թուրքիայի նախագահը հույս ունի խորհրդակցության շրջանակում երկկողմանի հանդիպումներ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։