Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին երեկոյան և դեկտեմբերի 5-ին ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին երեկոյան և դեկտեմբերի 5-ին ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին հարավարեւմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կնվազի:
«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում վաղը երեկոյան սպասվում են տեղումներ:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,
Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +5+8,
Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +7+9,
Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+9,
Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3 ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +8+12,
Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15 (հովիտներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+13):