Ընտանեկան հոգեբանի փորձը, որ ցնցեց բոլորին
12-18 տարեկան երեխաներին առաջարկել էին 8 ժամ կամավոր անցկացնել միայնության մեջ' բացառելով օգտվել կապի ցանկացած միջոցից (հեռախոս, համացանց): Միևնույն ժամանակ նրանց արգելվում էր միացնել համակարգիչ, ռադիո կամ հեռուստացույց:
Փոխարենը թույլատրվում էին զբաղմունքի մի շարք դասական եղանակներ' նամակագրություն, ընթերցանություն,երաժշտական գործիքներով զբաղմունք, նկարչություն, ձեռագործություն, երգեցողություն, զբոսանք և այլն:
Փորձի հեղինակը ցանկացել է ապացուցել այն հիպոթեզը, որ ժամանակակից երեխաներն ի վիճակի չեն իրենք իրենց զբաղեցնել և ընդհանրապես ծանոթ չեն սեփական ներաշխարհին: Փորձի կանոնների համաձայն երեխաները յուրաքանչյուր օր պետք է պատմեին, թե ինչպես են անցկացրել նախորդ օրը:
Առաջին հայացքից թվում է, թե փորձը չի կարող որևէ կերպ վնասակար լինել: Ահա հոգեբանը ևս սխալմամբ այդպես էր կարծում, սակայն փորքի արդյունքները ցնցեցին բոլորին:
68 մասնակիցներից փորձը մինչև վերջ կարողացան հաղթահարել միայն 3-ը' մեկ աղջիկ և երկու տղա: 3-ի մոտ առաջացել էին ինքնասպանություն գործելու մտքեր, 5-ը հայտնվել էին հոգեբանական խուճապային վիճակի մեջ, 27 հոգու մոտ առաջացել էին այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, գլխապտույտը, քրտնարտադրությունը, ստամոքսի հատվածում ցավերը և այլն: Գրեթե բոլորի մոտ առաջացել էր վախի և անհանգստության զգացում: