Կարևոր խորհուրդ յուրաքանչյուր ոլորտում աշխատողի համար
Աշխատող-ղեկավար հարաբերություն
Վաճառքի ներկայացուցիչը, քարտուղարուհին ու մենեջերը միասին գնում են ճաշելու և գտնում անտիկ լամպ: Նրանք մաքրում են լամպը, որի միջից հայտնվում է Ջինը: Նա ասում է. «Ես կիրակացնեմ ձեզանից յուրաքանչյուրի երազանքը»:
«Ես առաջինն եմ ուզում ասել»,- ասում է քարտուղարուհին,-«Ցանկանում եմ հիմա լինել Բահամյան կղզիներում և չմտածել ոչնչի մասին»:
Ջինն իրականացնում է նրա երազանքը:
«Հիմա իմ հերթն է»,-սկսում է վաճառքի ներկայացուցիչը,-«Ցանկանում եմ հայտնվել Հավայան կղզիներում և հանգստանալ լողափին»:
Նրա երազանքը ևս կատարվում է:
«Այժմ քո հերթն է»,- դիմում է Ջինը մենեջերին:
«Ցանկանում եմ, որպեսզի այդ երկուսը ճաշից հետո վերադառնան գրասենյակ»:
Պատմության բարոյական խրատը հետևյալն է. միշտ թույլ տվեք, որպեսզի ղեկավարությունն առաջինը կարծիք հայտնի (խոսի):