Խաչատուրյան քույրերի փաստաբանները չեն համաձայնել քննության արդյունքներին
Նախնական պայմանավորվածությամբ իրենց հորն սպանած Խաչատուրյան քույրերի պաշտպանությունն արդեն ծանոթացել է քննության նյութերին եւ համաձայն չէ նրա որոշ որոշումների հետ, «Газете.Ru»-ին տեղեկացրել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Նրա խոսքով՝ քննությունը ուշադրության չի առել այն փաստը, որ Միխայիլ Խաչատուրյանը ծանոթ էր դատախազության բարձրաստիճան աշխատակիցների հետ, որոնց դիմել է անձնական հարցերը լուծելիս։
«Այդպես է եղել, օրինակ, երբ Խաչատուրյանին սպառնում էր հանձնաժողով անչափահասների գործերով եւ վարչական պատիժ այն պատճառով, որ աղջիկներին թույլ չի տվել ավարտել միջնակարգ կրթությունը։ Դա եղել է ողբերգությունից ոչ շատ առաջ։ Այն ժամանակ Խաչատրյանը կարող էր այդ հարցը լուծել անձնական ծանոթությունների միջոցով»,- ասել է փաստաբանը։
Պակուլինը նշել է, որ քույրերի դեմ քրեական գործերի հետագա ճակատագիրը կլուծվի մինչեւ դեկտեմբերի 28-ը։
«Դատախազությունը կամ կհաստատի մեղադրական եզրակացությունը, եւ այդ ժամանակ կսկսվեն դատական լսումները, կամ կգտնի էական խախտումներ եւ գործը կվերադարձնի լրացուցիչ հետաքննության»,- ասել է փաստաբանը։
Բացի այդ, կրտսեր քրոջ պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել գործերը մեկ վարույթում միավորելու մասին, քանի որ աղջիկն արդեն հասել է 18 տարեկանի եւ հիմա գտնվում է մեղսունակ վիճակում։ ՔԿՀ-ն առանձին վարույթ է բացել Պակուլինի պաշտպանյալի հանդեպ սպանության պահին նրա անմեղսունակության հիման վրա։
«Գործերն առանձին քննելն աննպատակահարմար է,- ասել է փաստաբանը,- դատարանը երկու անգամ է լսելու նույն մասնակիցների եւ վկաների գործերը, ուսումնասիրելու նույն փաստաթղթերը»։
Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Հանցագործության կատարման պահին՝ 2018 թվականի հուլիսի 27-ին, նրանք 19, 18 եւ 17 տարեկան էին։
2018 թվականի հուլիսի 28-ին աղջիկները կալանավորվել են։ 2019 թվականի հունիսի 14-ին քննությունը նրանց մեղադրանք է ներկայացրել վերջնական խմբագրմամբ՝ սպանություն։