Ստաս Միխայլովը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել՝ սրբապատկերը կրծքին
Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ներկայացրել է պատմությունն այն մասին, թե ինչպես է մի քանի տարի առաջ սրտի վիրահատության ենթարկվել։ Այդ ժամանակ երգչի մոտ առիթմիա է ախտորոշվել։
Հայտնվելով վիրահատական սեղանին՝ Ստասը շատ է անհանգստացել, այդ պատճառով խնդրել է իր համար սրբապատկեր բերել։
«Վիրահատությունն արել են Գերմանիայում։ Բայց մինչ այդ դու փաստաթղթեր ես ստորագրում, որ միջամտությունը կարող է ավարտվել մահվան ելքով։ Միշտ այդպես է։ Հիշում եմ՝ ինձ սրբապատկեր տվեցին, ես այն դրեցի կրծքիս ու ասացի, որ վիրահատարանում այն ինձ հետ կլինի։ Բժիշկներն ընդառաջեցին ինձ»,- խոստովանել է արտիստը։
Արդյունքում ամեն ինչ առանց բարդություններ է եղել, բժիշկները դրական կանխատեսում են արել։ Բարդ ժամանակաշրջանում Միխայլովին աջակցել են կինը, երեխաներն ու ծնողները։ Երգչի համար հայրն ու մայրը միշտ բարոյականության կողմնորոշիչներ են եղել. հենց նրանք են առաջինը նկատել որդու տաղանդն ու նրան օգնել հավատալ իր ուժերին։