Միայն առաջին տարում Հայաստան ուղևորահոսքը կմեծանա 300 հազար ուղևորով
Հայաստան ուղեւորահոսքը կմեծանա գրեթե 300 հազար ուղեւորով: Այս մասին դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ Հայաստանի երկու օդանավակայաններում՝ «Զվարթնոցում» եւ «Շիրակում», ուղեւորահոսքը կազմում է տարեկան 2,9 մլն մարդ:
«Սա բավականին տպավորիչ թիվ է: Ըստ մեր գնահատականների՝ 3 տարի հետո միայն զբոսաշրջության զարգացումը կստեղծի հազարավոր աշխատատեղեր, պետական բյուջե կվճարվի միլիոնավոր դոլար, կբարելավվի ներդրումային միջավայրը»,- խոստացավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետը: