MTV Video Music Awards-2013. Կարմիր գորգի 6 վատագույն կերպարները (լուսանկարներ)
MTV VMA-ի ժամանակ կարմիր գորգով անցնող աստղերից ոմանք մշտապես գրավում են նորաձևության քննադատների ուշադրությունն իրենց անճաշակ հագուստներով: Այս անգամ հյուրերից շատ քչերն են արժանացել քննադատների գովասանքին:
Իհարկե հասկանալի է, որ Մայլի Սայրուսն այժմ գտնվում է հիանալի ֆիզիկական ֆիճակում, բայց կարմիր գորգի վրա հայտնվել փայլփլուն քարերով զարդարված սև տրիկոյով, մազերը հարդարել «կոտոշներ»-ի տեսքով…դա համապատասխանում է տնային «գիշերանոցային» երեկույթին, ոչ թե տարվա ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկին:
Դժվար է գտնել արդարացում Էրին Ուոսսոնի և Իգգա Ազալեայի համար. ինչպես ասում են' ամեն լավից պետք է լինի մի քիչ: Աստղերն այնքան շատ հատված էին թողել մերկ, որ երևակայության համար էլ տեղ չէր մնացել:
Չի կարելի մոռանալ Քեթի Փերիին' իր գունավոր” բրեկետներով հանդերձ: Ոչ ոք այսպես չէր պատկերացնում հոլիվուդյան ժպիտը: