Կոտայքի մարզում կիսամաշ անվադողերի պատճառով BMW-ն հայտնվել է ծառերի մեջ. կա 4 վիրավոր (Լուսանկարներ)
Կոտայքի մարզում, դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած BMW մակնիշի 01 XX 099 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ճամփեզրի աջակողմյան ձորակում՝ ծառերի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 43-ամյա Կարինե Ս.-ն, 34-ամյա Արթուր Խ.-ն, 30-ամյա Հարություն Խ.-ն եւ 46-ամյա Մարինե Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է անվադողերի ոչ ձմեռային լինելը: